Բաժիններ՝

Ստոլտենբերգը Կիևում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով մեկնել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ուժեղացումը։ Այդ մասին տեղեկանում ենք France 24 պարբերականից:

«Գլխավոր քարտուղարը համաձայնել է ջանքեր գործադրել՝ օգնելու և աջակցելու մեզ այս հարցում, մոբիլիզացնելու դաշինքի անդամ երկրներին… Մենք պետք է միասին հաղթահարենք այս ձմեռը, պաշտպանենք մեր էներգետիկ ենթակառուցվածքը և մարդկանց կյանքերը», – ասել է Զելենսկին համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին հայտարարել է, որ Զելենսկիի հետ քննարկել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցելու հետագա քայլերը։ Նա նաև նշել է, որ ուկրաինական ուժերն «աստիճանաբար առաջխաղացում են գրանցում» ռուսական ուժերի դեմ հակահարձակման ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930