Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ութ ամսում աճել է 10.4 տոկոսով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.1 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.3 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին 2022-ի հունվար-օգոստոսի նկատմամբ ավելացումը կազմել է 23.1 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 14.8 տոկոսով:
2023 թվականի առաջին 8 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 2.6 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 53 տոկոս աճ: Ընդ որում՝ արտահանումն աճել է 51.8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 53.8 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 388.93 դրամ: