Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ՀՀ զինված ուժերի կարիքների համար անվադողերի հավաքման տասնյակից ավելի դեպքեր:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է մտահոգ և զինված ուժերին աջակցել ցանկացող քաղաքացիների պատրաստակամությունը, սակայն այս փուլում զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա:
Ուստի կոչ ենք անում զերծ մնալ բանակի կարիքների համար անվադողերի հավաքման նախաձեռնություններից»,- նշված է հաղորդագրության մեջ։