
«Կիա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային

Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Իջևանի Անկախության փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: