Բաժիններ՝

G7-ի երկրները հանդես են եկել ՄԱԿ-ի ուժեղացման և Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին

«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրենց հանդիպման ժամանակ հանդես են եկել ՄԱԿ-ի ամրապնդման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին: Այս մասին ասվում է նախագահողի` Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավայի հայտարարության մեջ:

«G7-ի անդամները հաստատել են օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգի ամրապնդման կարևորությունը, որը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ որպես երկրների միջև համագործակցության հիմք: Նրանք իրենց հանձնառությունն են հայտնել՝ աշխատելու ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների հետ՝ ամրապնդելու համար գլխավոր քարտուղարի, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դերը: Նրանք նաև հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխմանը», – Կամիկավայի հայտարարությունից հատված է մեջբերում «РИА Новости»-ն։

Երկրները հայտարարել են Չինաստանի պատասխանատվությունը ՄԱԿ-ի կանոնադրությունը պահպանելու համար և մտահոգություն հայտնել Արևելաչինական և Հարավչինական ծովերում տիրող իրադրության վերաբերյալ։ Դրա հետ մեկտեղ նրանք հաստատել են Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության կարևորությունը։ Բացի այդ, երկրները մտահոգություն են հայտնել Հյուսիսային Կորեայի շարունակվող միջուկային ու հրթիռային ծրագրի և Ռուսաստանի հետ նրա համագործակցության վերաբերյալ։i

«Նրանք կիսել են այն մտահոգությունը, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությունը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի խախտումների, ինչպես նաև կարող է խաթարել խաղաղությունն ու անվտանգությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս: Նրանք կոչ են արել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ ամբողջությամբ և արդյունավետ կերպով կատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կոչ են արել հետևել իրենց ստանձնած պարտավորություններին», – ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս