
ԼՂ-ի հարցով Էրդողանի առաջարկած քառակողմ հանդիպման ժամկետի և վայրի մասին հստակ տեղեկություն չկա. աղբյուր

Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամկետի և վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա, հարցը դեռ առաջարկի մակարդակում է, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանբին, Վլադիմիր Պուտինին, Իլհամ Ալիևին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։
«Հանդիպման օրվա կամ վայրի մասին կոնկրետ տեղեկություն չկա: Առայժմ նախագահի առաջարկը առաջարկի մակարդակում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։