Բաժիններ՝

Հարվածել էր, գցել գետնին, հափշտակել գումարը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.14-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Կոտայքի մարզի 45-ամյա մի բնակիչ: Նա հայտնել է, որ ժամը 20-ին Երևանի Խանջյան փողոցում անհայտ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել պարանոցին և գլխին, գցել գետնին ու տաբատի գրպանից բացահայտ հափշտակել է 30 հազար դրամ:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր: Օգնության են հասել նաև մայրաքաղաքի պարեկները, և համատեղ միջոցառման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը մշտական բնակության վայր չունեցող մի օտարերկրացի է: 41-ամյա տղամարդը, ավազակություն կատարելու կասկածանքով, ժամը 21.30-ին ձերբակալվել և ներկայացվել է Մարաշի բաժանմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս