«Զանգվածային մենք տեսնում ենք ձայնային ձեռներեցների՝ «տասովչիկների», աշխատանքը». Դանիել Իոաննիսյան. ՈՒՂԻՂ
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողները, մնացածը՝ անհայտ անձանց կողմից։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություն ղեկավար Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև մեկից ավելի խախտումներ «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։
«Դեռևս շուտ է ասել` արձանագրված խախտումներն ազդե՞լ են քվեարկության արդյունքի վրա թե՞ ոչ: Օրինակ` եղել են դեպքեր, որ ինչ-որ անձի փոխարեն քվեարկել են, բայց դա զանգվածային բնույթ չի կրում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություն ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Նրա խոսքով` իրենց 54 խմբերը շրջում են ընտրատեղամասերում ու հետևում են պրոցեսին։
«Հիմնականում հիմա նկատում ենք ձայնային ձեռներեցների աշխատանքը, որը չկար 2018թ.»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։
7 տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։
18 ընտրատեղամասում, ըստ հաղորդմամբ, նկատվել են կուտակումներ։
«Բավականին շատ տեղերում և բավականին զանգվածային մենք տեսնում ենք «ձայնային ձեռներեցների»՝ «տասովչիկ» անվամբ հայտնի, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են»,- ասաց նա։
Մանրամասները` տեսանյութում։