Բաժիններ՝

Պաշտպանի աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։

ՀՀ մարդու իրավունքնեի պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում:

Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930