Նիկոլ Փաշինյանը Ռոշ Հաշանայի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով: Թող գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների և ամբողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, արարման և նոր ձեռքբերումների տարի:

Թող հրեական համայնքը Հայաստանի ամբողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային և կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող շարունակեն զարգանալ և ավելի ամրապնդվեն հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

Կրկին շնորհավորելով Ռոշ Հաշանայի տոնի առիթով՝ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն և բարձր տրամադրություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930