«Այն, ինչ հիմա անում է արցախահայը, դա ՊԱՅՔԱՐ է ոչ այնքան իր շահը, որքան մեր ընդհանուրի ազգայինն ու հայրենականը փրկելու համար». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կա հայի տեսակ, որը պատրաստ է, հանուն իր նեղանձնականի, զոհաբերել ամեն ազգայինն ու հայրենականը…

Կա հայի մեկ այլ տեսակ, որը պատրաստ է հանուն ընդհանուրի զոհաբերել իր նեղանձնականը և փրկել ամեն ազգայինն ու հայրենականը…

Անկախ նրանից, թե Արցախն ինչպես դուրս կգա ստեղծված ծանրագույն վիճակից (իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի), իրեն հարգող յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ այն, ինչ հիմա անում է արցախահայը, դա ՊԱՅՔԱՐ է ոչ այնքան իր շահը, որքան մեր ընդհանուրի ազգայինն ու հայրենականը փրկելու համար…

Իսկական հայն այսօր պարտավոր է այնպես անել, որ վաղը լինելով նորից ազատագրված ու ծաղկող Արցախում, իրեն զգա արժանապատիվ և հպարտ, այլ ոչ թե (իր չարածի համար) անպատիվ ու գլխիկոր…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930