Բաժիններ՝

Իտալիայում միգրացիոն ճգնաժամի սրմամբ պայմանավորված՝ Եվրահանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է Լամպեդուզա կղզի

Եվրահանձնաժողովի պատվիրակությունը ժամանել է իտալական Լամպեդուզա կղզի՝ միգրացիոն ճգնաժամի սրման ֆոնին։ Այս մասին հաղորդել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպական աղբյուրների։

Ըստ գործակալության՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ժամանել են կղզի, որպեսզի անձամբ ականատես լինեն իրադրությանը և որոշում ընդունեն հետագա քայլերի վերաբերյալ։

Լամպեդուզայում օրհասական վիճակ է ստեղծվել: Այնտեղ անօրինական միգրանտների թիվը գերազանցել է տեղի բնակիչների թվաքանակին, սկսվել են անկարգություններ։ Ինչպես հաղորդել են տեղի իշխանությունները, էսկալացիան տեղի է ունեցել երկու օրվա ընթացքում ռեկորդային՝ 6000 անօրինական միգրանտների ժամանումից հետո։ Իշխանությունների տվյալների համաձայն՝ օգոստոսի կեսերի դրությամբ տարեսկզբից ավելի քան 100 հազար միգրանտ է իջել Իտալիայի ափեր։ Հանրապետության իշխանությունները քանիցս հայտարարել են միգրացիոն խնդրի համաեվրոպական լուծումների անհրաժեշտության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս