Բաժիններ՝

Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հարցում «բոլոր գնդակները» Կիևի կողմում են

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի կազմակերպման համատեքստում «բոլոր գնդակները» Կիևի կողմում են։ Այս մասին ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Գնդակն ամենևին էլ մեր կողմում չէ։ Բոլոր գնդակները, իսկ դրանք շատ են, վաղուց արդեն Կիևի վարչակարգի կողմում են», – Լավրովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից», սակայն չնայած հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու՝ Մոսկվայի արտահայտած պատրաստակամությանը, Կիևը մեկ տարի առաջ ընդունել է հրամանագիր, որով «արգելվում է բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարությունից որևէ մեկի հետ»:

Լավրովի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը, գուցե, չգիտի այս արգելքի մասին, քանի որ սեպտեմբերի 13-ին Ջոն Հոփկինսի համալսարանի Միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցում հայտնել էր, որ Ռուսաստանն է հրաժարվում նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս