Բաժիններ՝

Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը 72 ժամով կալանավորվել են

Բլոգեր Միկա Բադալյանի եւ Sputnik Արմենիայի ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանք 72 ժամով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրանց պաշտպանը՝ Լիաննա Գրիգորյանը:

«Նրանք Գորիսի քննչականում են այս պահին, քննչական գործողությունները քիչ առաջ ավարտվեցին, նրանք 72 ժամով ձերբակալված են: Պաշտպանական կողմը կարծում է, որ նրանք առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունեն, դա թյուրիմացություն է»,- ասաց նա:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Միկա Բադալյանը, Աշոտ Գևորգյանը և ևս հինգ անձ Գորիսում ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930