Գևորգ Ս.-ն հայտնաբերվել է Նոր Հաճնում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1995 թ. ծնված Գևորգ Ս.-ին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: