
Մահացել է Ալբերտ Ազարյանը

Մահացել է Ալբերտ Ազարյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը։
Պատիվ և երջանկություն էր լինել քոՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ, սիրելի՜ վարպետ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
168.am-ը ցավակցում է Ալբերտ Ազարյանի հարազատներին, ընկերներին։