Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Բելգիայում Հայաստանի դեսպան և Եվրոպական Միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Տիգրան Բալայանը մինչ այս զբաղեցնում էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան է նշանակվել Վիկտոր Բիյագովը, ով հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից։

Տեսանյութեր

Լրահոս