«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հույսը դնենք հանրության գիտակից մասսաների վրա, հատկապես գիտակից հասարակության վրա։ Թող ինձ ներեն մեր քաղաքացիները, բայց դա իրականությունն է, մեկի գիտակցությունը սկսվում է սրտից, մյուսինը՝ ստամոքսից, մյուսինը՝ ուղեղից։ Այն քաղաքացիները, ովքեր քաղաքականապես ցածր գիտակցական մակարդակ ունեն, իրենք այլ կերպ են նայում, իրենց համար Նիկոլն էլ է նորմալ։ Բայց պետություն, հայրենիք, ապագա, ընտանիք, արժեքներ, բարոյականություն, սրանք կրիչներ ունեն, դրանք գիտակից մարդիկ են։
«Չի գործելու, որովհետև, երբ դու բանակցությունների սեղանին հայտարարում ես, որ պատրաստ ես ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանից հետո ամեն բան ավարտվում է. բանակցություններն են ավարտվում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ փոխի բանակցային տրամաբանությունը և գնա այլ ճանապարհով։