
Դանակավոր գրպանահատները ձերբակալվեցին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օգոստոսի 31-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու և սառը զենք պահելու կասկածանքով, Րաֆֆու փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 31, 29 և 46 տարեկան երեք տղամարդու: Առաջին երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ:
Ձերբակալման ժամանակ 29-ամյա տղամարդը գետնին էր նետել դրամապանակ, որն, ըստ օպերատիվ տեղեկությունների, նա գողացել էր 44 երթուղու ավտոբուսի սրահում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դրամապանակի օրինական տերը: 51-ամյա տուժած կնոջից ընդունվել է հաղորդում:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: