Բաժիններ՝

ՀԱՊԿ-ում հայտնել են, որ կազմակերպության զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների համատեղ զորավարժություններն ուղղված չեն այլ պետությունների դեմ, միավորումն ագրեսիա չի դրսևորում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Մենք ոչ մի ագրեսիվություն չենք ցուցաբերում և զորավարժությունների նպատակներն ու մնացած ամեն ինչ չենք ուղղում երրորդ երկրների դեմ», – նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Բելառուսի տարածքում սեպտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է «Մարտական ​​եղբայրություն–2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրան մասնակցող զորակազմերն օգոստոսի 25-ից սկսել են վերաբազավորվել հանրապետությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031