Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 408-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 16-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 16-ով և հասել է 408-ի:

Աս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 257 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։

Տեսանյութեր

Լրահոս