Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով

Օգոստոսի 28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի և 30-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031