Բաժիններ՝

Տաջիկստանում 13 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

Տաջիկստանում հորդառատ անձրևների պատճառով 13 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի մամուլի ծառայությունը։

«Երեկ (խմբ․՝ օգոստոսի 27-ին) հորդառատ անձրևների պատճառով տարերային աղետ է տեղի ունեցել Վահդաթում և Ռուդակիի շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում`11-ը՝ Վահդաթում, 2-ը՝ Ռուդակիի շրջանում», – նշված է հաղորդագրությունում։

Ռահմոնը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին և հանձնարարել վարչապետին, Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեին, մյուս համապատասխան կառույցներին ու մարմիններին՝ օգնություն ցուցաբերել տարերային աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել տարերային աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Իր հերթին «Ավեստա» գործակալությունը հաղորդում է, որ մի շարք շրջաններում ջուրը թափանցել է բնակելի տների հատվածներ, հեղեղել ավտոմայրուղիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031