Բաժիններ՝

Փորձաքննությունը հաստատել է Պրիգոժինի մահը ինքնաթիռի կործանման ժամանակ

Ս։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ նույնականացվել են Տվերի մարզում «Embraer-135» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված բոլոր ուղևորները, որոնց թվում էր նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։ Այս մասին հաղորդում է РБК պարբերականը:

Գերատեսչությունն ավարտել է մոլեկուլային-գենետիկական փորձաքննությունների անցկացումը։

«Դրանց արդյունքներով՝ բոլոր տասը մահացածների ինքնությունը պարզվել է․ դրանք համապատասխանում են թռիչքի ուղևորների անվանացանկին», – ասվում է հաղորդագրությունում։

Օդանավում էին գտնվում նաև անձնակազմի երեք անդամները։

«Embraer-135» բիզնես-ջեթը Տվերի մարզում կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս։ ՌԴ քննչական կոմիտեն դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ։ РБК-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հետաքննությունը տարբեր վարկածներ է դիտարկում, այդ թվում՝ «արտաքին ազդեցության» վարկածը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպից հետո Պրիգոժինին անվանել էր տաղանդավոր գործարար և «բարդ ճակատագրով մարդ», որը արդյունքների էր կարողանում հասնել իր և ընդհանուր գործի համար, սակայն որը նաև «լուրջ սխալներ» է գործել։

Մեկնաբանելով Արևմուտքը այն ենթադրությունները, թե Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը սպանություն էր՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրանք անվանել էր «բացարձակ սուտ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս