Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություն դեռ չկա. Հաջիզադե

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Գործընթացը շարունակվում է։ Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս հարցին անդրադարձել է օգոստոսի 24-ին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակութային դաշնային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաջորդ հանդիպումների մասին տեղեկություններ դեռ չկան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 27-29-ին, ԱՄՆ-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031