Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը»,- նշեց դեսպանը:
Խափանման միջոցը՝ կալանք:
ՀՀ կառավարությունը շուրջ 18.5 մլն դրամով կավելացնի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Նշվում է, որ կամրջի հատվածում սահմանվել է անցման հերթականություն։
Հաջորդ բաղադրիչը, որը ևս շատ կարևորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, խելամիտ հարմարեցումների ապահովումն է:
Արդյունքում, Լանջաղբյուր համայնքի նախկին ղեկավարի դիտավորյալ գործողությունների հետևանքով համայնքի օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 13 մլն 320 հազար ՀՀ դրամ գույքային վնաս:
Պաշտոնական Անկարան 99 տարով վարձակալության է վերցրել Լիբիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հոմս նավահանգիստը, որտեղ հիմնելու է ռազմաբազա։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։
Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։
Ըստ ֆրանսիական «AFP» գործակալության լուրերի՝ Սիրիայում զինված խմբավորումները փախստականներին տեղափոխում են Լիբիա՝ նրանց ներկայացնելով որպես Թուրքիայի կողմից աջակցվող վարձկաններ։
Շվեդիայում Պետանվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «բարձրացվածից» հասցվել է «բարձրի»: Ըստ «Интерфакс» գործակալության՝ այս մասին հաղորդագրություն է տարածել շվեդական հատուկ ծառայությունը։
Լոնդոնի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ծխի ամպը երևում է մի քանի կմ հեռավորության վրա։ Որպես նախազգուշական միջոցառում՝ հրդեհի մերձակայքում գտնվող շենքերից շուրջ 1200 մարդ է տարհանվել։ Այս մասին հաղորդում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 29-ին ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սպիտակ քաղաքի Մուրացանի փողոցում գտնվող փայտի արտադրամասում։
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար մեղադրվող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար: Այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը’ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Հայ կինոյի 100 և Հայկական անիմացիայի 85-ամյակների շրջանակում նախատեսվում է թվայնացնել և վերականգնել 32 ֆիլմ՝ 5 լիամետրաժ խաղարկային, 10 վավերագրական և 17 անիմացիոն կարճամետրաժ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստում։
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին։
Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը (ԱՄԱԿԱԱ) հայտարարել է, որ երկիրը վերահսկող «Թալիբան» շարժումը վերջին 10 օրվա ընթացքում ԶԼՄ-ների աշխատողների է ձերբակալել Աֆղանստանի վեց նահանգներում: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
Մի քիչ ավելի լավ եմ հասկանում արցախցիներին, որ փաստացի ունեն ՀՀ անձնագիր, բայց դա չի տալիս իրենց որևէ պետության հոգածության ներքո լինելու որևէ երաշխիք։ Ու նաև մի քիչ ավելի լավ եմ հասկանում արցախցիներին, որոնք ստիպված են իրենց ճակատագրի վրա զգալ մի կառավարության որոշումների հետևանքներ, որի ձևավորմանն իրենք չեն մասնակցել։ Երբ Արցախի իշխանությունների մասին մտածում եմ` գրողը տանի ձեզ բոլորիդ, ես ի՞նչ կապ ունեմ ձեզ հետ, ինչո՞ւ պիտի կյանքս կործանվի ձեր պատճառով, մի քիչ ավելի եմ սկսում մտածել արցախցիների մասին, որոնց կյանքը ՀՀ իշխանությունները կործանում են։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել երկրի արևելյան սահմանին տիրող իրադրությունը և Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը քննարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Պ.-ն, 2022 թվականի սեպտեմբերի 16-ից զբաղեցնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սպասարկման կենտրոնի մասնագետի պաշտոնը, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար վերջինից պահանջել և ստացել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Մարդու իրավունքների պաշպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբն օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերն այց է իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժին Մաշտոցի պուրակից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում:
Հաջորդ շաբաթ կսկսենք Երևան-Կապան կանոնավոր չվերթները․ Փաշինյան
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի օդանավերը։ Մեծ ու փոքր եղբայրներ»։
«Մենք, անշուշտ, խորապես մտահոգված ենք մնում առևտրային, մարդասիրական և մասնավոր տրանսպորտային միջոցների համար Լեռնային Ղարաբաղում միջանցքի շարունակական արգելափակմամբ։ Մենք ցանկանում ենք, որ այդ միջանցքը նորից բացվի։ Մենք շարունակում ենք Ադրբեջանի կառավարությանը կոչ անել շուտափույթ վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը միջանցքով», – ասել է Ջոն Քիրբին։