«Էդ մարդուն կողքից մեկը պետք է ասի, որ ՀՀ պաշտպանության նախարարն ինքն է, յուրաքանչյուր զինվորի կյանքի համար առաջին պատասխանատուն ինքն է, հետո՝ իր շտաբի պետը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կեղծ տվյալներ էր հաղորդում գերագույն հրամանատարին»

Էդիկ Բաղդասարյանը գրում է. «Պաշտպանության նախարարը, եթե գիտակցեր նախարար լինելու պատասխանատվությունը, Ազատ գյուղի անհասկանալի կառույցում 15 զինվորի վառվելուց հետո առնվազն հրաժարական կտար: Զորամասում կասկածելի հանգամանքերում «ինքասպանություններ են» տեղի ունենում, պահեստազորայինը անհասկանալի պատճառներով, դիրքը թողած՝ գնացել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցած հատված եւ գերեվարվել, Սուրեն Պապիկյանն անհաղորդ նստած է իր կաբինետում, նա բան չունի ասելու, նա լրագրողների հարցերին չի ցանկանում պատասխանել, երեւի ինքն էլ է լծվել Ավինյանին քաղաքապետ դարձնելու գործին: Էդ մարդուն կողքից մեկը պետք է ասի, որ Հայաստանի պաշտպանության նախարարն ինքն է, յուրաքանչյուր զինվորի կյանքի համար առաջին պատասխանատուն ինքն է, հետո՝ իր շտաբի պետը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կեղծ տվյալներ էր հաղորդում գերագույն հրամանատարին:

Տեսանյութեր

Լրահոս