Բաժիններ՝

Ֆրանսիան դեռ չի պատրաստվում զինվորականներին դուրս բերել Նիգերից

Ֆրանսիայի իշխանություններն այս պահին մտադիր չեն դուրս բերել իրենց զորակազմը Նիգերից՝ չնայած այնտեղ իշխանությունը զավթած զինվորականների պահանջներին։

Ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ զինվորականներին Նիգերից դուրս բերելու թեման հիմա չեն քննարկում։

Հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիայի ծառայողների մի մասը տապալել են նախագահ Մոհամադ Բազումի իշխանությունը։ Նիգերի բանակի հրամանատարությունն աջակցել է նախագահին տապալած զինվորականներին։ Երկրի նոր ղեկավար Է հայտարարվել բանակի գեներալ Աբդուրահման Թչիանին։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, Աֆրիկյան միությունը, ECOWAS-ը դատապարտել են ռազմական հեղաշրջումը: Իշխանությունը տապալած զինվորականներին աջակցել են Մալին և Բուրկինա Ֆասոն, որոնք զգուշացրել են, որ Նիգերի իրավիճակին ցանկացած օտարերկրյա ռազմական միջամտություն կընդունեն որպես պատերազմի հայտարարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031