Բաժիններ՝

Սոչիի օդանավակայանի կայանատեղիում օդանավը թևով բախվել է հեռասանդուղքին

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքից Նովոսիբիրսկ ուղևորվող օդանավը, որը վերալիցքավորման համար վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում, կայանման ժամանակ ձախ թևով բախվել է հեռասանդուղքին, ինչից հետո բոլոր ուղևորներին խնդրել են լքել օդանավը։

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Nordwind ավիաընկերությանը պատկանող Airbus A330-300 օդանավը վերալիցքավորման համար վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում օգոստոսի 4-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին։ Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքից հետո, երբ անձնակազմը փորձել է կայանել օդանավը։

Ավիաընկերությունն օդանավը փոխելու որոշում է կայացրել, դեպի Նովոսիբիրսկ թռիչքը հետաձգվել է։

Ուղևորները տեղավորվել են հյուրանոցում, իսկ օգոստոսի 5-ին, Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 06։54-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս