Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Վրաստանի Շովի լեռնային հանգստավայրում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հեևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։
«Փրկարարական գործողություններ իրականացնող 400 փրկարարներին օգոստոսի 5-ին միացել են զինվորականներն՝ իրենց տեխնիկայով: Շարունակվում է ավելի քան 20 մարդկանց որոնումը, որոնց հետ կապ չկա», – լրագրողներին ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Շովիում տարերքի դեմ պայքարի կառավարական համակարգող շտաբի տեղեկատվության համաձայն՝ անհետ կորածների հարազատները կարողացել են ճանաչել սողանքի հետևանքով զոհված 12 անձանցից միայն 6-ին:
Սողանքը գրեթե ոչնչացրել է Շովի հանգստավայրը. ավերվել են տներ, ճանապարհներ, կամուրջներ:
Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Արդյունքում վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 հրշեջ-փրկարար, ներգրավվել է չորս ուղղաթիռ։ Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել: