Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
Oգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 5-ի կեսօրից հետո, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 5-9-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: