Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ատոմային սուզանավը՝ 154 թևավոր հրթիռներով, հասել է Իտալիա

Ամերիկյան USS Florida ատոմային սուզանավը մտել է իտալական Նեապոլ նավահանգիստ: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի 6-րդ օպերատիվ նավատորմը:

Սուզանավը, որը կրում է 154 Tomahawk թևավոր հրթիռներ՝ 1,6 հազար կմ հեռահարությամբ, Նեապոլ է մտել նախօրեին։ Նեապոլում է գտնվում ԱՄՆ 6-րդ օպերատիվ նավատորմի շտաբը:

ԱՄՆ ռազմածովային ուժերն ունեն չորս այդպիսի ստորջրյա հրթիռակիրներ:

Ներկայումս Միջերկրական ծովում՝ Հունաստանի մերձակայքում, պարեկության տակ է գտնվում նաև ամերիկյան հարվածային ավիակիր խումբը՝ USS Gerald Ford ատոմային ավիակրի գլխավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս