Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շարունակվում են բանակցությունները՝ հստակեցնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցի ժամկետները։ Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այս պահին դեռ հստակ չեն ՌԴ նախագահի՝ Թուրքիա ակնկալվող այցի ժամկետները։

Նա նշել է, որ կողմերն այդ հարցով բանակցությունները շարունակում են։

«Ժամկետները հայտնի չեն, սակայն արտաքին գործերի նախարարը, հետախուզական կազմակերպության ղեկավարը բանակցություններ են վարում»,- ասել է Էրդողանը։

Նա հույս է հայտնել, որ իր ռուս գործընկերը Թուրքիա կայցելի օգոստոսին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031