Քերոբյանը Ուզբեկստանի գյուղնախարարի հետ քննարկել է ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդ կատարած այցի շրջանակում հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ։ Հայտնում են Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը, գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։ Կողմերը ներկայացրել են նաև երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմը։

Առանձին անդրադարձ է կատարվել խաղողագործության, գինեգործության և ոգելից խմիչքների արտադրության ոլորտում համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման ավարտից հետո հայկական պատվիրակությանը ներկայացվել են Ուզբեկստանի գյուղատնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031