Բաժիններ՝

Բուլղարիայում հաստատել են Ուկրաինային զրահափոխադրիչներ մատակարարելու մասին համաձայնագիրը

Բուլղարիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի Ներքին գործերի նախարարության և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև զրահապատ փոխադրական տեխնիկայի անհատույց տրամադրման մասին համաձայնագրի նախագծին։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վկայակոչելով Բուլղարիայի ազգային ռադիոն, Բուլղարիայի կառավարությունը երկրի ներքին գործերի նախարարին հանձնարարել է բանակցություններ վարել և ստորագրել փաստաթուղթը։

Ռադիոկայանի տվյալներով` ՆԳՆ-ի կողմից չօգտագործվող մոտ 100 զրահապատ փոխադրամեքենաների մատակարարման շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Բուլղարիա կատարած այցի ընթացքում։

Խորհրդարանի պատգամավորների որոշմանը համապատասխան՝ Բուլղարիան ավելի վաղ ռազմամթերք, համազգեստ, բժշկական օգնության միջոցներ և թեթև զենք է մատակարարել Ուկրաինային․ մատակարարումների ստույգ անվանացուցակը գաղտնիացված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս