Հեղինե Գևորգյանն ու դուստրը որոնվում են որպես անհետ կորած
Որպես անհետ կորած՝ որոնվում են 1997 թվականին ծնված Հեղինե Գևորգյանն ու նրա դուստրը՝ Միլենան:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած տեսանյութից, մայրն ու դուստրն օգոստոսի 3-ին ժամը 14:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող սուպերմարկետներից մեկից դուրս են եկել և մինչ այժմ տուն չեն գնացել:
Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից հորդորում են դիմել Մարտունու կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: