Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջապես «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», – նշել է պաշտոնյան։

Գոնչարը հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան, և աշնանը Հայաստանում պլանավորված է հերթական՝ 10-րդ Միջտարածաշրջանային ֆորումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031