Բաժիններ՝

Արտակ Գ.-ն հայտնաբերվեց Արաքս գյուղում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 29-ին, ժամը 05.50-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում հայտնաբերել, ձերբակալել և Մասիսի բաժին են տեղափոխել 48-ամյա Արտակ Գ.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս