Բաժիններ՝

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Միջին Արեւելքի եկեղեցիների խորհուրդը Արցախի գծով հայտարարություններ կանեն. Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Վեհափառ Հայրապետը դեսպանը տեղեակ պահեց միջ-եկեղեցական աշխարհին ճամբով, յատկապէս Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդին (Ե.Հ.Խ.) եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին (Մ.Ա.Ե.Խ.), Արցախի գծով կատարուելիք յայտարարութիւններուն մասին։ Դեսպանը, իր կարգին, անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Նորին Սրբութեան Հայաստանի ու յատկապէս Արցախի մէջ վերջին օրերուն տեղի ունեցած զարգացումներուն մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս