Հայաստանի հավաքականը առաջին պարտությունն է կրել
Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության նախավերջին՝ 6-րդ տուրում կենտրոնական երկու առաջատարների՝ Հայաստանի և Լեհաստանի հավաքականների սկզբունքային մրցավեճն էր:
Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջել է մրցակցին՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը: Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով նահանջել է 3-րդ տեղ, իսկ լեհ շախմատիստները 10 միավորով միանձնյա գլխավորել են մրցաշարային աղյուսակը: 9 միավորով առաջատարին հետապնդում է Իսրայելի առաջին թիմը:
Այսօր կայանալիք վերջին՝ 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի առաջին թիմի հետ: