«Վիճակը փրկելու մի տարբերակ է մնացել և այդ տարբերակը քաղաքական կուսակցություններինը չէ». Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանը գրում է. «Այս օրերին հաճախ եմ լսում, կարդում մեղադրանքներ ընդդիմության հասցեին: Եկեք հասկանանք, թե ի՞նչ կարող էր անել ընդդիմությունը , որ չի արել, կամ՝ չի անում: Իրականում ընդդիմության զինանոցը դատարկված է, բոլոր հնարավոր պայքարի ձևերին դիմեցին: Լավ, վատ, բայց դիմեցին:

Ոչինչ չստացվեց և ոչինչ չի ստացվելու: Հայաստանում պայքարի քաղաքակիրթ բոլոր միջոցները սպառված են: Եթե մտածում եք զինված պայքարի, կամ անհնազանդությունների մասին, այս ընդդիմությունը դա չի կարող անել, սրանց մեջ ոչ նիկոլ կա, ոչ էլ արտասահմաններից սնվող հատուկ գործակալական ցանցեր: Մնացել է պայքարի մեկ ձև, որը քաղաքական չէ և այդ ձևը երբեք չի եղել այսօրվա ընդդիմության գործելաոճին հարաիր: Ուզենք թե չուզենք այդպես է: Կրկնվեմ՝ Հայաստանում քաղաքական պայքարի բոլոր ձևերը սպառված են և անիմաստ է մեղադրել քաղաքական կուսակցություններին ոչինչ չանելու մեջ: Հայաստանում երբեք և ոչ մի ղեկավար այդքան ուժեղ և կառչած չի եղել իր իրշանությանը, որքան այս պատուհասը: Ըստ էության երկրում լիբերալ բռնապետություն է հաստատված: Երկիրը գրավված է ներսից և ներսից է լինելու փրկությունը, եթե իհարկե լինի: Եթե՝ ոչ, պետք է համակերպվենք «ինտելեկտուալ գնչուներ» դառնալու ճակատագրին : Վիճակը փրկելու մի տարբերակ է մնացել և այդ տարբերակը քաղաքական կուսակցություններինը չէ:

Այո, միայն իշխանափոխությունը կարող է Հայաստանին և Արցախին ապրելու երաշխավորություն բերել, բայց նրանք չեն եկել, որ մենք ապրենք և խաղաղ չեն գնալու, որ գոնե գոյատևենք: Չգիտեմ … իսկ դուք գիտե՞ք»:

Տեսանյութեր

Լրահոս