Եթե Պուտինը մահանա, Իռլանդիան ցավակցություն չի հայտնի Ռուսաստանին. Իռլանդիայի վարչապետ
Իռլանդիայի կառավարությունը Ռուսաստանին ցավակցություն չի հայտնի նախագահ Վլադիմիր Պուտինի մահվան դեպքում։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Լեո Վարադկարը, գրում է Independent-ը։
Վարադկարն այս մասին ասել է՝ Իռլանդիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցին պատասխանելիս։
Նա համոզմամբ՝ իռլանդական պատվիրակությունը ներկա չի լինի Ռուսաստանի նախագահի հուղարկավորությանը:
Պարբերականը նկատում է, որ հիպոթետիկ իրավիճակը վերաբերում է գրեթե 80 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին։ Իռլանդիայի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պահպանել է չեզոքության խիստ քաղաքականություն։ Պատերազմի ավարտին, երբ հայտնի դարձավ նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի մահվան մասին, Իռլանդիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Էյմոն Դե Վալերան իր ցավակցությունը հայտնեց գերմանացի բանագնացին, ինչն առաջացրեց միջազգային հանրության զայրույթը: Այս իրադարձությունը զգալի վնաս հասցրեց թե՛ դե Վալերայի, թե՛ Իռլանդիայի հեղինակությանը և համարվում է իռլանդական չեզոքության պատմության կարևոր պահ։