Սոխումիի օդանավակայանը հանձնվեց Ռուսաստանին

Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայանը կհանձնվի ռուս ներդրողի։ Աբխազիայի դե ֆակտո հանրապետության «խորհրդարանը» հունիսի 16-ին 30 կողմ, 2 դեմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ պաշտպանեց «միջկառավարական համաձայնագիրը», որը ստորագրվել էր Մոսկվայի և Սոխումիի միջև: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս «միջկառավարական համաձայնագիրը» ճանապարհ բացեց ռուսական ընկերությունների (իրավաբանական անձանց) համար՝ 49 տարի բարենպաստ պայմաններով վերականգնելու և կառավարելու Սոխումիի Բաբուշարիի օդանավակայանը։

Դե ֆակտո հանրապետության «նախագահ» Ասլան Բժանիան օդանավակայանի վերականգնումը համարում է քաղաքական և տնտեսական բեկման կարևոր նախադրյալ, մինչդեռ ընդդիմությունը համոզված է, որ Սոխումիի օդանավակայանի փոխանցումը Ռուսաստանին բխում է միայն Ռուսաստանի և Աբխազիայի «կառավարությունների» առանձին անհատների շահերից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31