«Պետք է զգույշ լինել 2017-ին շշալցված ԵԼՔ դաշինքի անդամների գլխավորած ցուցակների հանդեպ, Դրանք մեկ միասնական նախագծի ճյուղավորումներ են»․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին հայացքից տարօրինակ որոշում.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը»:
Պարզ է նպատակը՝ Երեւանի ընտրությունները դարձնել Մահաբերի հանդեպ վստահության հանրաքվե ու եթե ՔՊ-ն հաղթի, ապա Մահաբերի ձեռքերը ազատվում են ամբողջովին ընդունել Ադրբեջանի պահանջները, նաեւ Հայաստանի տարածքով Թուրքիային միջանցք, կամ միջանցքներ տրամադրելը։
Դրա համար են Երեւանի ընտրությունները փորձում դարձնել միջազգային, կամ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող միջոցառում։
Նաեւ պետք է զգույշ լինել 2017-ին շշալցված ԵԼՔ դաշինքի անդամների գլխավորած ցուցակների հանդեպ, նրանք միասին վերցրած պետք է պարտվեն։ Դրանք մեկ միասնական նախագծի ճյուղավորումներ են»։