«Հերիք է ինչ-որ մեկը քննադատի իշխանությանը, անմիջապես ի հայտ են գալիս զոմբի, հայտնի հարցերը». Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հերիք է ինչ-որ մեկը մտահոգվի, ցավ ապրի կամ էլ ստեղծված իրավիճակի համար քննադատի իշխանությանը, անմիջապես ի հայտ են գալիս զոմբի, հայտնի հարցերը․ «ելք ասեք», «այլընտրանք ներկայացրեք» և այլն։
Այս հարցերը պատասխան չանկընկալող, փակուղի ստեղծող մանիպուլյացիաներ են՝ միտված լեգիտիմացնելու ստեղծված իրավիճակն ու ապացուցելու կորուստների, զիջումների անայլընտրանք ու անփոփոխ կարգավիճակը։
Ի դեպ համանման բանավեճ հաճախ գեներացնում են հենց իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ կործանելու և հետո Նապոլեոնի ինքնավստահությամբ այլընտրանք պահանջելու մեծ փորձառություն ունեն։
Բավարար ինֆորմացիա և գիտելիք չունեցող, բանակցային նյուանսերին չտիրապետող մարդը երբեք չի կարող այլընտրանք ներկայացնել։ Կարող են լինել միայն նախնական ու տեսական դատողություններ՝ ընդհանուր գաղափարախոսության կամ էլ աշխարհայացքի վրա խարսխված, ինչը նորմալ է»։