![](/banners/BeFunky-design.jpg)
«Ֆարուլ» – «Ուրարտու» հանդիպումը կսպասարկեն սլովակ մրցավարները
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/55214.jpg)
ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի՝ «Ֆարուլ»-«Ուրարտու» հանդիպումը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական բրիգադը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարտին Դոհալը։ Նրան կօգնեն Ադամ Յեկկելը և Ֆրանտիշեկ Ֆերենցը, իսկ չորրորդ պաշտոնյան կլնի Կրիստիան Միշելը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին` Ռումինիայի Կոնստանցա քաղաքում։