Չինաստանը մտադիր է խորացնել տնտեսական կապերը Թուրքիայի հետ

Հուլիսի 12-ին Ստամբուլի «Shangri-La» հյուրանոցում տեղի է ունեցել «Չինաստանի 6-րդ միջազգային ներմուծման» ցուցահանդես-վաճառքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցուցահանդեսին մասնակցել են Անկարայում Չինաստանի դեսպան Լիու Շաօբին, Թուրքիայում «Bank of China»-ի ղեկավար Գաո Քսիաօմինգը և մի շարք չինացի ու թուրք գործարարներ:

Չինաստանի միջազգային ռադիոյի տեղեկությունների համաձայն՝ Շաօբինը նշել է, որ Չինաստանը ցանկանում է Թուրքիայից ավելի շատ որակով ապրանքներ արտահանել:

«Կարծում ենք, որ ընդհանուր ոլորտներին զուգահեռ, կարող ենք ընդլայնել մեր համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ թվային տնտեսությունը, կանաչ էներգետիկան և տուրիզմը»,-հավելել է Չինաստանի դեսպանը:

Իսկ Քսիաօմինգը, անդրադառնալով երկու երկների միջև տարիներ ի վեր գոյություն ունեցող տնտեսական և առևտրային կապերին, նկատել է, որ տարիներ անց այն ավելի ամուր է դառնալու:

Ապա ասել. «2023-ի առաջին 5 ամսում Թուրքիայի և Չինաստանի միջև ընդհանուր ապրանքաշրջանառության և ծառայությունների վաճառքի ծավալում խոշոր աճ է գրանցվել: Այն կազմել է շուրջ 20 մլրդ դոլար»:

Ցուցահանդես-վաճառքի ավարտին կքնվել են մի շարք արձանագրություններ:

Տեսանյութեր

Լրահոս