Բաժիններ՝

Հնդկաստանը լուսին է ուղարկել «Չանդրայաան-3» առաքելությունը

Հնդկաստանը հաջողությամբ մեկնարկել է «Չանդրայաան-3» առաքելությունը՝ դառնալով չորրորդ երկիրը, որը լուսնի վրա է իջեցնում տիեզերանավ։ «Չանդրայաան»-ը, որը սանսկրիտով նշանակում է «լուսնի մեքենա» Անդհրա Պրադեշի նահանգի տիեզերական կենտրոնից մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 14։30-ին (Երևանի ժամանակով 13։00-ին)։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Տիեզերանավի մեկնարկը դիտելու համար մեծ բազմություն է հավաքվել, իսկ YouTube-ով այս իրադարձությանը հետևել է մեկ միլիոնից ավելի մարդ։

«Չանդրայաան-3»-ի նպատակն է ապահով կերպով վայրէջք կատարել լուսնի՝ ավելի քիչ ուսումնասիրված Հարավային բևեռում, տվյալներ հավաքագրել և մի շարք գիտափորձեր կատարել՝ ավելի շատ տեղեկություններ իմանալու լուսնի կազմության մասին։

Մինչ այս լուսնի մակերևույթի վրա վերահսկվող փափուկ վայրէջք կատարել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը։

Հնդկաստանի առաջին լուսնային առաքելությունը՝ «Չանդրայաան-1»-ը, լուսնի մակերևույթին հայտնաբերել էր ջրի մոլեկուլներ։ Դրանից 11 տարի անց՝ 2019 թ․-ին, «Չանդրայաան-2»-ը մտավ լուսնի ուղեծիր, սակայն լուսնագնացը ջախջախվեց մակերևույթի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս