Տրյուֆելներ
Բաղադրիչներ՝
• ալյուր- 250 գ
• կարագ- 150 գ
• շաքարավազ- 100 գ
• 4 ձվի դեղնուց- եփած
• կակաո- 2 ճ/գ
• շաքարի փոշի- 2 ճ/գ
Պատրաստման եղանակը՝
Ձուն խաշել (եռալուց հետո եփել 10 րոպե), դեղնուցն առանձնացնել, լավ տրորել։ Կարագը մի փոքր տաքացնել (չպետք է հալվի, պետք է շատ փափուկ լինի) և ավելացնել շաքարավազը և դեղնուցը, լավ տրորել։ Ավելացնել ալյուրը, լավ խառնել գդալով։
Խմորից ձեռքով գնդիկներ պատրաստել 2 սմ տրամագծով։ Ստացվում է մոտ 30 գնդիկ։ Գնդիկներին տալ կոնի տեսք։ Դասավորել ափսեների մեջ և 10 րոպե սառցարանում սառեցնել (սա անհրաժեշտ է, որպեսզի իր ձևը լավ պահպանվի, եփելուց շատ չձևափոխվի)։
Թխել 180°-ում 25-30 րոպե։ Կոները հովացնել, բայց ոչ շատ։ Տաք վիճակում թավալել կակաոյի և շաքարի փոշու խառնուրդի մեջ։