«Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը…». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք դարձել ենք այնպիսին, որպիսին հանուն անձնականի պատրաստ է զոհաբերել ընդհանուրը, չգիտակցելով, որ վերջնական արդյունքում, կորցնելով ընդհանուրը, կորցնելու է նաև անձնականը, …
…Մենք շարունակ կորցնում ենք, որովհետև մեր մեջ գրեթե բացակայում է կողքինի ցավն զգալու ազնիվ մղումը…
Մի արժեք, որի մասին պատեհ ու անպատեհ առիթով սիրում ենք պոռոտախոսել ամենուր, բայց ոչ երբեք պահանջված տեղում և պահանջված պահին…
Հետո, տասնամյակներ հետո, երբ ամեն ինչ կորսված կլինի, աշխարհի մի հեռավոր անկյունում՝ գաղթականանի խեղճությամբ հանգրվանած հայը, տակավին կբողոքի կամ ճակատագրից, կամ «անարդար աշխարհից…»
Եվ այդ պահին չի լինի մեկը, որ նրան հիշեցնի այն վիճակի մասին, որում գտնվում էր Արցախը, իսկ ինքն անտարբեր էր… Անտարբեր էր, որովհետև նրան թվում էր, թե Արցախը տալով պահելու է անձնականը…
…Միամիտ ու ա ն տ ե ր ժողովուրդ…»։